HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ավտոպատահարի զոհերից երկուսը անչափահասներ են

2021թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի սկզբնամասում միմյանց են բախվել համագյուղացիների կողմից վարած Iveco և Mercedes Benz մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով Mercedes Benz-ի վարորդը և ուղևորը՝ ծնված 20.112004թ., մահացել են տեղում, իսկ նույն ավտոմեքենայի մյուս երկու ուղևորները՝ ծնված 07032006թ. և 24102007թ., տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է՝ գիտակցության չգալով։

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ. նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել Mercedes Benz մակնիշի ավտոմեքենայի ուղեգոտում։

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter