HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

7,6 մլրդ դրամ՝ դեպի Իրան և Վրաստան միջպետական սահմանի ճանապարհների վերանորոգման համար

Կառավարությունը օգոստոսի 27-ի նիստում որոշեց 7,6 մլրդ դրամ հատկացնել հայ-իրանական, հայ-վրացական միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերանորոգման նպատակով։ 

Ընդհանուր առմամբ, նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը` 51.1 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ են 37,3 կմ, հանրապետական նշանակության` 13,8 կմ:

Մասնավորապես՝ կվերանորոգվի Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ98+000-կմ101+400, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ196+000-կմ202+200, Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+400-կմ135+200, Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ154+000-կմ176+900, Հ-45, /Մ-2/-Շաքի-Սիսան-Դաստակերտ-Ցողունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ14+590-կմ25+900, Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ68+300-կմ70+800 հատվածները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter