HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունն Արցախին կտրամադրի 13,4 մլրդ դրամ, մի մասը՝ անհատույց, մի մասն էլ՝ վարկով

Կառավարության օգոստոսի 27-ի որոշմամբ՝ 1,2 մլրդ դրամ կհատկացվի Արցախի կառավարությանը նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ բնակչության սեպտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորման համար: 

Գործադիրի որոշմամբ՝ Արցախի կառավարությանը կտրամադրվի նաև միջպետական վարկ՝ 12,2 մլրդ դրամի չափով՝ Արցախի 2021թ. պետական բյուջեով նախատեսված սեպտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։

Վարկը կտրամադրվի տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախի տրամադրված հատկացումները մոտենում են 100 մլրդ դրամին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter