HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միշել Բարնիեն մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, նախկին եվրոկոմիսար և Brexit-ի հարցերով ԵՄ նախկին գլխավոր բանակցող, «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության 70-ամյա ներկայացուցիչ Միշել Բարնիեն իր թեկնածությունը կառաջադրի 2022 թվականի գարնանը նախատեսված Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ 

«Այո’, ես որոշում են ընդունել լինել նախագահի թեկնածու առաջիկա տարվա ապրիլին նախատեսված ընտրությունների ժամանակ։ Ավելի քիչ, քան 8 ամիս անց ֆրանսիացիները կընտրեն իրենց նոր նախագահին»,- հայտարարել է Բարնիեն՝ ֆրանսիական TF1 հեռուստաընկերության ուղիղ եթերում։ 

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, եկել են «պահանջկոտ և լուրջ ժամանակներ»։ Նրա խոսքերով՝ մեզ շրջապատող աշխարհը վտանգավոր է։ «Մենք դա հենց հիմա տեսնում ենք Քաբուլում։ Այս ծանր ժամանակներում ես որոշում են ընդունել։ Ես վճռական կերպով մտադիր եմ իմ թեկնածությունն առաջադրել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին<...> Մենք ապրում ենք վտանգավոր և ոչ կայուն աշխարհում։ Մեր երկիրը թուլացել է, անհրաժեշտ է ապահովել այլընտրանքային մոտեցում, որպեսզի հաշտեցնենք մարդկանց, համախմբենք և սկսենք համաձայնեցված գործողություններ»,- ընդգծել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։

Դեռ 2020 թվականի դեկտեմբերին Բարնիեն պաշտոնապես հայտարարել էր ֆրանսիական քաղաքականություն վերադարձի մտադրության մասին, սակայն մինչ օրս իր խոսքերը չէր ամրապնդել կոնկրետ գործողություններով։ «Հանրապետականներ» կուսակցության հիմնական թեկնածուն դառնալու համար, նախևառաջ, Բարնիեն պետք է հաղթի ներկուսակցական առաջնային ընտրություններում։

Լուսանկարը՝ Olivier Hoslet/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter