HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վահան Քերոբյան․ «1988թ․ քարտեզով այդ ճանապարհի որոշ հատվածներ ընկնում են ադրբեջանական ԽՍՀ տարածքում»

Կառավարությունն ամբողջությամբ ընդգրկված է Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ստեղված իրավիճակին լուծում տալու գործին։ Այս մասին Կառավարության նիստից հետո հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Անտրամաբանական է, որ բոլորս նետվենք ինչ-որ հարցի լուծման համար, որով զբաղվում են պրոֆեսիոնալ պատասխանատուները: Կարծում եմ, որ հարցը շուտով լուծում կստանա։ Հայաստանի սահմանը սկսվում է Մեղրիից և իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված պրոբլեմ չունեն, ունեն պրոբլեմ Երևան հասնելու հետ կապված»,- ասաց նախարարը։

Քերոբյանը նշեց, որ խնդիրը լուծվում է շրջանցող ճանապարհի միջոցով։

«Իհարկե, էդ ճանապարհը հարմարեցված չէ խոշոր բեռնատարների համար, բայց այդ ճանապարհն աշխատում է, և բեռները անցնում են: Կրկնում եմ՝ շատ մտահոգված ենք և շատ անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որպեսզի օր առաջ այդ ճանապարհը բացվի։ Ինչքանով ես եմ տեղյակ, հիմա ինտենսիվ բանակցություններ են գնում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի լիազորված անձանց միջև, որպեսզի այդ ճանապարհը շուտափույթ բացվի»,- տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարը։

Վահան Քերոբյանի խոսքով՝ Կապան-Գորիս ճանապարհի որոշ հատվածներ ԽՍՀՄ սահմաններով եղել են ադրբեջանական ԽՍՀ տարածքում․

«1988 թվականի քարտեզով` այն Սովետական Միության սահմանները, որոնք եղել են մինչև ԽՍՀՄ փլուզումը, համաձայն էդ սահմանների՝ այդ ճանապարհի որոշ հատվածներ ընկնում են ադրբեջանական ԽՍՀ տարածքում»,- եզրափակեց նա։

Լրագրողի հարցին՝ արդյոք 1923, 1924 մինչև 1930-ականների քարտեզները նախարարին ծանոթ չե՞ն, Քերոբյանը պատասխանեց․ «Չէ՛, ես դրա մասնագետը չեմ»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter