HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշակ Կարապետյանն ընդունել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալին

Օգոստոսի 27-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը:  Գեներալ-լեյտենանտ Կալոևը ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ օպերատիվ ծավալման պլանավորման խնդիրների վերաբերյալ:

Ըստ ՊՆ հաղորդագրության՝ կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման և հավաքական ուժերի կիրառման մեխանիզմների կատարելագործման շուրջ։

ՀՀ այցի շրջանակներում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալը ծանոթացել է նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված հայկական ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter