Սյունիքի փոխմարզպետ․ «Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բաց է»
Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն իր ֆեյսբուք էջում գրել է, որ Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է։
Ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
«Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել