HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևանում ձկնորսության վերաբերյալ կայացրած ցանկացած որոշում պետք է բխի ՀՀ քաղաքացու շահերից». Ռ. Պետրոսյան  

Սեպտեմբերի 1-ին սիգի արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ազգային պարկի տնօրենի պաշտոնկատար Ա. Աբելյանը, նախարարի խորհրդականներ, Ծովագյուղ համայնքի ղեկավար Վ. Գևորգյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ն. Գրիգորյանը և ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարներ:

Գեղարքունիքի մարզային իշխանության և գործընթացի բոլոր շահագրգիռ ինստիտուտների ներկայացուցիչների հետ միասին ընդգրկուն ձևաչափով քննարկվել են որսաշրջանի ավարտը հավուր պատշաճի կազմակերպելու համար անհրաժեշտ քայլերն ու գործիքակազմերը։

«Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Ա. Աբելյանը ներկայացրել է սիգի արդյունագործական որսի երկրորդ փուլի այս պահի դրությամբ առկա ամփոփ տվյալները:

«Սևանա լճում արդյունագործական ձկնորսության վերաբերյալ մեր կայացրած ցանկացած որոշում պետք է բխի Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու շահերից: Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածի հաշվառման տվյալների վրա և, միևնույն ժամանակ, հոգալ ափամերձ համայնքների բնակչության սոցիալական ապահովության խնդիրը: Լսելի կլինեն ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիների ձայնը և մտահոգությունները: 

Եթե մենք ցանկանում ենք տեսանելի ու երկարատև արդյունք գրանցել , պետք է վերլուծել ներկա իրավիճակը և թերացումներից հետագայի համար դասեր քաղել:

Կարող եմ ասել, որ առկա է խնդիրը լուծելու բավարար քաղաքական կամք, վճռականություն և մարդկային ռեսուրս»,-նշել է նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter