HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մայա Սանդուին՝ Մոլդովայի Անկախության 30-ամյակի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հայաստանի և Մոլդովայի ժողովուրդների երկարամյա պատմական կապերն ամուր հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համար։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կիրացնենք փոխգործակցության ողջ ներուժը և կունենանք բազում ձեռքբերումներ տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է ուղերձում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter