ՍԱՏՄ-ն խախտում է արձանագրել խանութում. աշխատակիցներն ու հաճախորդները եղել են առանց դիմակի
Կորոնավիրուսի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցում:
Ինչպես տեղեկացնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը Տեսչական մարմնի մասնագետները շրջայց են կատարել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներ:
Դիտարկված խանութներից միայն մեկում են գրանցվել խախտումներ՝ աշխատակիցներն ու հաճախորդները եղել են առանց դիմակների, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն: Տնտեսավարողն առաջին անգամ խիստ նախազգուշացվել է:
Խախտումների կրկնվելու դեպքում կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: Ստուգայցերը շարունակվելու են:
ՍԱՏՄՆ հիշեցնում է՝ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել