HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին

Օգոստոսի 29-ին, ժամը 15:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Արտակարգ իրավաիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի մոտակա ձորակը (մոտ 3 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Զ․ Մ․-ն (ծնված 1997 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ձորակից և հոսպիտալացվել Ճամբարակ քաղաքի ԲԿ, որտեղ Ռ․ Մ․-ն մահացել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter