38-ամյա գյումրեցուն մեղադրանք է առաջադրվել՝ համաքաղաքացու սպանության փորձի համար
Օրեր առաջ սոցցանցերում լուսանկար հրապարակվեց, որտեղ գյումրեցի մի տղամարդ կացնով հարձակվել էր մեկ այլ տղամարդու վրա: Ըստ ֆեյսբուքյան քննարկումների` պատճառը քաղաքական հայացքների տարբերությունն էր:
Շիրակի մարզային քննչական վարչությունը պարզել է Գյումրու բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ:
ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ ունեցած տարաձայնությունների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց: Նշված վայրում իջնելով ավտոմեքենայից, համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կացնով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով` չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս ձեռքերով պաշտպանվել է հարվածներից՝ ձախ ձեռքի շրջանում ստանալով մարմնական վնասվածք:
Միջադեպի հետագա զարգացումը կանխելու նպատակով միջամտել են նաև վերջինիս ընկերները, ինչից հետո 38-ամյա տղամարդը, նստելով ավտոմեքենան, հեռացել է դեպքի վայրից:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել