HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թադեւոս Ավետիսյանը` ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին գումարեց անդրանիկ արտահերթ նիստը:

Նիստի մասին ԱԺ տարածած հաղորդագրության համաձայն` oրակարգը հաստատելուց հետո Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը գրավոր դիմել  եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը: Պատգամավոր Ելենա Կիրակոսյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրութունն ու աշխատանքային գործունեությունը:

Թադեւոս Ավետիսյանը ներկայացրեց հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:

Քվեարկության արդյունքում Թադեւոս Ավետիսյանն ընտրվեց ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter