HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուստամ Բաքոյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի օգոստոսի 30-ի արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի աշխատակարգի հաստատման եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցերն էին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը: ՔՊ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշեց, որ այս հանձնաժողովի գործունեության տիրույթում  են նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերը: Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ թեկնածուի աշխատանքային գործունեությանը:

Շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար` Ռուստամ Բաքոյանը նշեց, որ մարդու իրավունքների ոլորտում անելիքները շատ են թե' Հայաստանի ներսում, թե' միջազգային հանրության հետ հաղորդակցվելիս:

Քվեարկության արդյունքում Ռուստամ Բաքոյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter