HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշակ Հակոբյանը` ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարում է «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գեւորգյանը, օգոստոսի 30-ին հրավիրած արտահերթ նիստում հանձնաժողովի փոխնախագահ է ընտրել Վաղարշակ Հակոբյանին:

Այս պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն էր առաջադրել Վաղարշակ Հակոբյանի թեկնածությունը: Նրա կենսագրական տվյալները ներկայացրեց ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը: Թեկնածուն շնորհակալություն հայտնեց խմբակցությանն այս պաշտոնում իրեն առաջադրելու համար եւ բեղմնավոր աշխատանք մաղթեց մշտական հանձնաժողովին:

Հանձնաժողովականները հաստատեցին նաեւ մշտական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter