HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևի կարծիքով` ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր լուծվի խաղաղ ճանապարհով

Հետպատերազմական ժամանակաշրջանը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր լուծվի բանակցությունների ճանապարհով։ Azertac գործակալության փոխանցմամբ` այդ մասին Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բանակցային գործընթացը ձգվում էր գրեթե 30 տարի, սակայն չէր տալիս որևէ արդյունք։ Իրադարձությունների ներկայիս ընթացքը, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակաշրջանը և միջազգային ուժերի գործողությունները ցույց են տալիս, որ այդ հարցը երբեք իր լուծումը չէր գտնի բանակցությունների ճանապարհով»,- նշել է Ալիևը։ 

Ադրբեջանի նախագահն այն կարծիքին է, որ միջազգային հանրությունը փորձում էր սառեցված հակամարտությունը մատուցել որպես այլընտրանք չունեցող տարբերակ։ «Մենք միանգամայն այլ կարծիք ունեինք, և ես դա երբեք չեմ թաքցրել։ Ես ասում էի, որ եթե հարցը չլուծվի խաղաղ ճանապարհով, մենք ռազմական ճանապարհով կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»,- հավելել է նա։ Ալիևը նաև պնդել է, որ ադրբեջանական կողմը հասել է իր նպատակին՝ նշելով, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Անվտանգության խորհրդի բանաձևերը տվել էին իրենց այդ իրավունքը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter