HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է գինու և պահածոների արտադրամասերի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության համաձայն՝  ընկերության գինու արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, չկա գործող կոյուղուն միացված սանհանգույց, տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման և ախտահանման միջոցներով ապահովված լվացարաններ, խմելու ջրի անխափան մատակարարում նույնպես չի եղել:

Նույնպիսի խախտումներ արձանագրվել են նաև ընկերության պահածոների պատրաստման արտադրամասում: Նաև՝ պատրաստի արտադրանքի պահեստը եղել է այնպիսի վիճակում, որ այնտեղ հնարավոր չէ կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում:

«Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ գինու և պահածոների արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter