HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային տրանսպորտում շարունակվել են հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողական աշխատանքները

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ոստիկանության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ օգոստոսի 30-ին վաղ առավոտից մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողների աշխատանքը։ 

Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության համաձայն՝ մասնագետները  ուսումնասիրել են Covid-19-ի պայմաններում տրանսպորտային գործունության կանոնների պահպանման վիճակը (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում

65 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում կազմվել է 4 վարչական արձանագրություն։

ՔՏՀԱ տեսչական մարմինը տեղեկացնում է, որ առաջիկայում ևս ամենօրյա ռեժիմով կշարունակի հանրային տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter