HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ-ն Covid19-ի նորմերի պահպանման ստուգայցերը սկսել է Մալաթիա-Սեբաստիայի խոշոր սուպերմարկետներից

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը տեղեկացնում է, որ Covid19-ի դեմ պայքարը շարունակում է մնալ ՍԱՏՄ առաջնայնություններից մեկը:

ՍԱՏՄ-ի տեսուչները շրջայցերը սկսել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներից: Կորոնավարակի դեմ պայքարի նորմերի խախտում՝ միայն հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր, արձանագրվել է միայն խանութներից մեկում: Տնտեսավարող նախազգուշացվել է: ՍԱՏՄ-ն հայտնում է, որ ստուգայցերը շարունակվելու են:

Խախտումների կրկնվելու դեպքում կսահմանվի տուգանք՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Տեսչական մամինը հիշեցնում է, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter