ՀՀ քաղաքացու անձնագրերի տպագրության գործընթացում Հայաստանի Հանրապետությունում առաջացել են որոշակի բարդություններ
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ լոգիստիկ և տեխնիկական այլ խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացու անձնագրերի տպագրության գործընթացում Հայաստանի Հանրապետությունում առաջացել են որոշակի բարդություններ։
«Անձնագրերի ձևակերպման համար կարգով սահմանված ժամկետների խախտման կապակցությամբ հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Տարվում են աշխատանքներ առաջացած խնդիրների կարգավորման ուղղությամբ»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել