Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ-ում կմասնակցի միջազգային համաժողովի
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-ից 4-ը անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։ Այս մասին հայտնում են դատախազության լրատվական բաժնից։
Այցը տեղի է ունենում ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, Հեռավորարևելյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի հրավերով։
Արթուր Դավթյանը կմասնակցի համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանը, և հանդես կգա ելույթով։
Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել