HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական տունը Սյունիքում սահմանամերձ ոստիկանների համար ռուսաց լեզվի դասընթացներ է կազմակերպել

Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր տեղի ունեցավ սահմանամերձ ոստիկանների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացների բացման արարողությունը, որոնք կազմակերպում է Երևանում Ռուսական տունը: Արարողությանը ներկա էին Սյունիքի մարզի ոստիկանապետ, գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ, գնդապետ Արա Դավթյանը: Այս մասին հայտնում են Ռուսական տան լրատվական ծառայությունից։ 

Ալեքսանդր Մամիկոնյանն ընդգծել է միջոցառման կարևորությունը Հայաստանի այս ռազմավարական կարևորության տարածաշրջանի համար:

«Մեր ոստիկանությունը նման դասընթացների կարիք ունի: Շատ կարևոր է բարձրացնել ոստիկանների գիտելիքների մակարդակը, տալ նրանց ռուսերեն ավելի խորը սովորելու հնարավորություն, որպեսզի նրանք ազատ շփվեն»,- ասաց Սյունիքի ոստիկանապետը:

Երևանում Ռուսական տան Սյունիքում նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը՝ որպես դասընթացների ղեկավար, իր հերթին, նշեց ոչ միայն այս նախաձեռնության իրականացման կարևորությունը, այլև անհրաժեշտությունը:

«Ոստիկանության աշխատակիցները պետք է շփվեն նաև ռուս սահմանապահների և խաղաղապահների հետ, ուստի ռուսաց լեզվի իմացությունը էական նշանակություն ունի»,- ասաց Լյուդմիլա Աղախանյանը:

Ավելի վաղ Հայաստանի ոստիկանության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Արաբյանն արդեն հայտնել էր Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) հետ համագործակցության ակտիվացման մասին:

«Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը կազմակերպում է ռուսաց լեզվի դասընթացներ ՀՀ Սյունիքի և Շիրակի մարզերի ոստիկանության աշխատակիցների համար: Սա ռուսաց լեզվի առաջին դասընթացները չեն, և հուսամ՝ ոչ էլ վերջինը: Քաջ հայտնի է, որ գիտելիքը ուժ է, իսկ լեզուների իմացությունը` հզորություն: Հետևաբար, ՀՀ ոստիկանության ղեկավարության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությանը և անձամբ դրա ղեկավար Վադիմ Ֆեֆիլովին` ոստիկանությանը ցուցաբերած աջակցության համար։ Վստահեցնում եմ, որ ՀՀ ոստիկանությունը կշարունակի աջակցել Հայաստանում բոլոր հնարավոր կրթական ծրագրերին», - ասել է Ալեքսանդր Արաբյանը: 

Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովը ավելի վաղ նշել էր, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել Հայաստանի սահմանամերձ Սյունիքի մարզին, և Ռոսսոտրուդնիչեստվոն ամեն կերպ կաջակցի Երևանում Ռուսական տան այս տարածաշրջանին նվիրված նախագծերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter