HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ․ բացահայտվել են ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող 2 ընկերությունների կողմից խարդախություն կատարելու դեպքեր

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության բնագավառում լիցենզավորված 2 սահմանափակ պատասխանատվության ընկերությունների ղեկավարները պետական բյուջեի եկամուտ համարվող տեխնիկական զննության կայանին չտրամադրված տեխնիկական կտրոնների 2-րդ հատվածների առկայության պայմաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության դիմաց տրամադրվող գումարները խաբեության եղանակով հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի բազմաթիվ բնակիչներին ավտոմեքենայի գազալիցքավորման կտրոններ և գումարներ տրամադրելով կամ այլ եղանակով շահագրգռելով, նրանցից ստացել են բանկի կողմից ավտոմեքենայի տիրապետողին տրված տեխնիկական կտրոնի 2-րդ հատվածները։

Փաստացի չիրականացնելով կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման» կարգով սահմանված ավտոմեքենաների տեխնիկական զննությունը, սակայն դրանք ներկայացնելով պետական լիազորված մարմնին՝ իբրև տեխնիկական զննություն անցած ավտոմեքենաների կտրոններ, որպես տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման համար նախատեսված վճար` պետական բյուջեից խարդախությամբ հափշտակել են մի դեպքում՝ առանձնապես խոշոր չափերով շուրջ 92 մլն 876 հազ․ դրամ, իսկ երկրորդ դեպքում՝ առանձնապես խոշոր չափերով շուրջ 5 մլն 353 հազ․ դրամ: 

Հիշյալ դեպքերի առթիվ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter