
Վարդեր Արմեն Աշոտյանին (լուսանկարներ)
«Մեր վարդերն այսօր առանց փշի են, եթե չընդունեք դրանք, վաղը կգանք փշոտ վարդերով»: Այսպիսի խոսքերով ավարտվեց բրյուսովցիների այսօրվա երթի հաջորդ փուլը: Կառավարության շենքի մոտ վարչապետին այդպես էլ չհանդիպելուց հետո լեզվաբանական համալսարանի ուսանողները քայլեցին դեպի կրթության և գիտության նախարարություն` նախարար Արմեն Աշոտյանին հանդիպելու և իրենց խնդիրների մասին բարձրաձայննելու համար:
Երթի ակտիվ անդամների խոսքերով՝ իրենց բուհում տեղ են գտել կամայականություններ, որոնք իրենք չեն կարող հանդուրժել: Ուսանողների խոսքով՝ ռեկտորի ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում, այլ ինչ-որ անձինք նշանակում են այդ պաշտոնին իրենց ուզած մարդուն:
Ապագա լեզվաբանները պահանջում են վերահաստատել վերջերս պաշտոնանկ արված ռեկտոր Սուրեն Զոլյանին, ում աշխատանքից իրենք գոհ են եղել:
Երթի մասնակիցները վանկարկում էին կրթության և գիտության նախարարի անունը և պահանջում, որ վերջինս չխառնվի իրենց ներբուհական գործերին:
Նախարարի հետ չկայացած հանդիպումից հետո Բրյուսովի ուսանողներն իրենց առաքելությունն ավարտեցին նախարարության մուտքի դիմաց ծաղիկներ դնելով, այնուհետև շարունակեցին երթը դեպի հարազատ բուհ:
Մեկնաբանել