HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտապօգության մեքենան, բախվելով մեկ այլ մեքենայի, կողաշրջվել է․ կան տուժածներ

Օգոստոսի 30-ին` ժամը 19:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Երևանի Ռոստովյան փողոցում նկատել է ՃՏՊ․ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Պարզվել է, որ բախվել են շտապօգնության Nissan (վարորդ՝ Կ․ Ս․) և Mercedes մակնիշների (վարորդ՝ Մ․ Ֆ․, ծնված 1987 թ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է։ Mercedes մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Տ․ Մ․-ն (ծնված 1989 թ․) և  Մ․ Մ․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, Դ․ Հ․-ն (ծնված 2012 թ․) և Ա․ Հ․-ն (ծնված 2015 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ շտապօգնության բուժակ Հ․ Կ․-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենայում գտնվող հիվանդին մոտեցրել են մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայի, ով  հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter