HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յաղդան ՓՀԷԿ»-ը 22,5 միլլիոն դրամի վնաս է հասցրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը ստուգումներ է իրականացրել «Իզոդրոմ» ՍՊԸում ու հայտնաբերել, որ Ընկերության «Յաղդան ՓՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանը ոռոգման սեզոնին իրականացրել է 11.278.656մխ ջրառ, որը նախատեսված չի եղել ջրօգտագործման թույլտվությամբ: Այս մասին հայտնում է տեսչական մարմնի կայքը։

«Կատարված և պահպանված չեն փորձաքննական դրական եզրակացությամբ նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման պարտադիր պահանջներն ու պայմանները:

Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ընդհանուր՝ 300.000 ՀՀ դրամի չափով։

«Իզոդրոմ» ՍՊԸ-ի կողմից ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության  արդյունքում շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 22.557.312 ՀՀ դրամ»,- նշված է կայքում։

Մեկնաբանություններ (2)

Արամ Չոբանյան
Հայտնում եմ Ձեզ, որ Ձեր կարծիքը հարգելի Գևորգ խեղաթյուրում է իրականությունը. Այսպես , ես Ագարակ գյուղից եմ , և աշխատում եմ ՞՞ՅԱՂԴԱՆ՞՞ ՓՀԷԿ-ում, որպես հերթապահ մեքենավար, և իմ ապրուստիս հիմնական մասը դա այո այդ ՀԷԿ-ի կողմից ստացվող աշխատավարձն է, նաև ես մասնակցում եմ ջրանցքի վերականգնման աշխատանքներին , որի ժամանակ ՀԷԿ-երի շահերից ելնելով միախմբված կատարում ենք բետոնային, մաքրման , ինչպես նաև բետոնային պանելների կարերի վերանորոգման աշխատանքներ: Դուք ճիշտեք , մեր պապերնեն կառուցել , այո 1948թ. շահագործվել է այն , բայց այսորվա իրականության մեջ , ավելի շատ առավելություն ունեն ՀԷԿ-րի շահագործումն , քան ՎՆԱՍ ՏԱԼ հասկացողությունն: Այսպես ՅԱՂԴԱՆ ՀԷԿ-ի տվաց միայն հարկերը կազմում են տարեկան մոտ 50 000 000 դրամ , աշխատավարձը մոտ 33 000 000 դրամ / 20 հոգի աշխատող / , ջրանցքի վրա տարեկան ներդրում 12 000 000 դրամ , և սա միայն փաստացի ներդրումն է , որը կարող եք ինքներտ ստուգել : Ջրանցքի շահագործումն և պահպանումն մեր շահերից է բխում , Ձեր ասածի հակառակն կարող եմ ասել , որ եթե ՀԷԿ-ր չշահագործեյն ջրանցք , ապա ՊԵՏԱԿԱՆ բյուդժեյով այն պահպանելը և շահագործելն տնտեսապես անձեռնատու է , որովհետև գյուղացիների մեծ մասը վճարունակ չեն , եվ մասամբ է ՋՕՆ հավաքագրում գումար, իսկ դաշտերը բոլորնել մշակում են , նույնիսկ ազատ հողատարացք չկա : Մնացածը ձեզ եմ թողնում ; ՊԵՏՔ ՉԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ:
Գեւորգ
Լոռվա ջրանցքի վրա կառուցված Յաղդանի եւ Ագարակի ՓՀԷԿ - ները սովետի ժամանակներից կանգնեցվել էին, որպես տնտեսապես վնասաբեր օբյեկտներ: Ջրանցքը կառուցվել է պատերազմի տարիներին, շրջակա բնակիչների անվճար ձեռքի աշխատանքի միջոցով եւ անվճար ոռոգել է այդ գյուղերի դաշտերը: Ղեկավարները գիտակցել են, որ ավելի ճիշտ ու օգտակար է ջուրն ու ջրանցքը ծառայեն այն նպատակին, որի համար կառուցվել են՝ գյուղացիների դաժան ու ձրի աշխատանքով, քան թե էներգիա արտադրեն: Դա ակնհայտ է նրանով, որ ոռոգման համար ուրիշ տեղերում պոմպեր են աշխատում եւ էներգիա ծախսելով՝ դաշտերին ջուր են մատակարարում: Իսկ այստեղ կատարում են ճիշտ հակառակը՝ ջուրն ու ջրանցքը խլել են իրական տերերից (ովքեր այն կառուցել են ձրի աշխատանքով) եւ հատկացրել, մի մասը փհէկ - ներին, մի մասն էլ Ծառուկյանի հանքին (Մղարթում): Մնացող ջրի վրա էլ այնպիսի գին են դրել, որ գյուղացին չի կարողանում վճարել, ձեռնտու չլինելու պատճառով: Այսպես ամեն ինչը գլխիվայր շրջելով, գնում ենք դեպի լուսավոր ապագա: Դրա համար էլ վարելահողերի մի զգալի մաս արդեն ամայացել ու չի մշակվում: Սակայն տերն ու մտածողները կան արդյո՜ք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter