HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չընտրեց նախագահի տեղակալ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին հրավիրած արտահերթ նիստում հաստատեց հանձնաժողովի գործունեության աշխատակարգը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ-ի պաշտոնական կայքը։

«Պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցը: «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Նրա կենսագրական տվյալները ներկայացրեց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Թեկնածուն շնորհակալության հայտնեց «Հայաստան» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա շեշտադրեց հանձնաժողովի գործունեության կարեւորությունը:

Պատգամավորը պատասխանեց նաեւ գործընկերների հարցերին: Քննարկման արդյունքում Արթուր Ղազինյանը չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությանը տրվում է 5-օրյա ժամկետ նոր թեկնածու առաջադրելու համար»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter