HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ  Պապոյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին գումարեց արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ-ի պաշտոնական կայքը։

«Օրակարգը հաստատելուց հետո քննարկվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, ըստ Դոնթի բանաձեւի, պատկանում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությանը: Խմբակցությունը գրավոր դիմել  եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արթուր Խաչատրյանի թեկնածությունը: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

Քվեարկության արդյունքում Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Քննարկվեց եւ հաստատվեց նաեւ հանձնաժողովի աշխատակարգը»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter