
Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Լեզուներն արտացոլում են արդի աշխարհի զարգացումները։ Հայոց լեզուն նույնպես համալրվում է ժամանակակից բառերով: Դրանց մեջ լինում են նաև օտար բառեր, որոնք խորթ են լինում հայերեն լեզվամտածողությանը։ Հայոց լեզուն իր բառակազմական ճկունությամբ հնարավորություն է տալիս ստեղծելու դրանց համարժեքները՝ նպաստելով հայերենի արդիականացմանը։
Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։
- գեոպոլիտիկ - աշխարհաքաղաքական
- գեոպոլիտիկա - աշխարհաքաղաքականություն
- դելեգացիա - պատվիրակություն
- դեմագոգիա - ամբոխահաճություն
- էգոցենտրիկ - եսակենտրոն
- էքսպորտ - արտահանում
- թայմեր - ժամանակաչափ
- թրենդ - նորաձև, նորաձևություն
- իդեա - գաղափար, միտք
- իմպորտ - ներմուծում
- իմիտացիա – 1. նմանակում, 2. նմանակ
- ինստինկտ - բնազդ
- կոնկուրենցիա - մրցակցություն
- կոնտրաստ (ընդհ., արվ.) - հակադրություն
- մարկետոլոգ - շուկայագետ
- մարկետինգ - շուկայագիտություն
- մեյլ – էլհասցե (էլեկտրոնային հասցե), էլփոստ
- մոդեռն – ժամանակակից, արդիական
- նեյտրալ - չեզոք
- նոթիֆիքեյշն - ծանուցում
- պլագիատ - գրագողություն
- պոպուլյար - 1. հանրամատչելի, 2. հանրաճանաչ
- ռեալ - իրական
- ռեադմիսիա-հետընդունում
- սիգնալ - ազդանշան
- վիտրինա - ցուցափեղկ
- վիքենդ / ուիքենդ - շաբաթավերջ, շաբաթ-կիրակի
- տարիֆ - սակագին
- տենդեր - մրցույթ
- տերիտորիա – տարածք, տարածություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել