84 ստուգայց, 11 խախտում՝ Նոր Նորք վարչական շրջանում․ ԱԱՏՄ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։
ԱԱՏՄ աշխատակիցները խստացված ստուգայցեր են կատարել մանրամեծածախ առևտրի 28 կետեր, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, 6 գրասենյակ՝ արձանագրվել է 4 խախտում, բժշկական օգնության սպասարկում իրականացնող 2 կազմակերպություն՝ 2 խախտում, 8 դեղատուն՝ 0 խախտում, 40 հանրային տրանսպորտ՝ 5 խախտում։
Տրվել են նախազգուշացումներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել