«Աստղիկ» ԲԿ-ում ծնված եռյակն այսօր դուրս է գրվել
Այսօր «Աստղիկ» ԲԿ-ից երեք եղբայրները տուն են տարել իրենց նորածին երեք քույրերին: Այս մասին հայտնում է «Աստղիկ» ԲԿ-ն:
«Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս «Աստղիկ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ: Ընտանիքը, որ արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին»,- ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել