Ադրբեջանական կողմում գտնվելու ժամանակ Մաճկալաշենի բնակչին մարմնական վնասվածքներ են հասցվել
2021 թվականի հուլիսի 26-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչ, հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված` 1989թ. ծնված Ա.Մ.-ն կորած անասուններին որոնելու ընթացքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որից ժամեր անց խաղաղապահ ուժերի միջամտությամբ վերադարձվել էր արցախյան կողմին:
ԱՀ դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացված դատավարական ստուգման շրջանակում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ փաստվել է քաղաքացի Ա.Մ.-ի ծոծրակային, ճակատաքունքային մասերում, դեմքին, քթի մեջքի ու ականջախեցիների, աջ բազկի, ձախ արմնկային հոդի, աջ նախաբազկի, կրծքավանդակի աջ կեսի կողմնային հատվածում, աջ թուլակողի, ձախ սրունքի շրջաններում դեպքի հանգամանքներին ու վաղեմությանը համընկնող բազմաթիվ մարմնական վնասվածքների առկայությունը:
Փաստի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից 26.08.2021թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խոշտանգում, որը կատարվել է ազգային ատելության շարժառիթով): Կատարվում է հետաքննություն:
Լուսանկարը՝ Արցախպրեսի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել