HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցներին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 31-ին այցելել է Հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«Արտակ Դավթյանը ստուգել է հավաքի անցկացման ընթացքը, ծանոթացել պահեստազորայինների կենցաղային պայմաններին, սննդի որակին։

Գլխավոր շտաբի պետը մասնակիցներին հորդորել է հավաքից առավելագույն գիտելիք և հմտություններ քաղել, կատարել հրամկազմի հրամաններն ու լրջագույն պատասխանատվությամբ մոտենալ իրենց վերապահված գործառույթներին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter