HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշված է հետևյալը․

«Մոտ երեք տարի առաջ մենք միասին սկսեցինք աշխատել, պլաններ կազմել ու կյանքի կոչել  տարբեր ծրագրեր ու վստահ եմ՝ այսուհետ նույնպես այդ բարի ավանդույթներն ու լավ նախաձեռնությունները շարունակական են լինելու՝  ի նպաստ Էրեբունու բարօրության։  

Ես փորձել եմ բոլոր նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը և գործել բացառապես այդ տիրույթում՝ ստեղծելով նորը՝ զարգացնելով հինը։

Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել իմ բնակիչներին, աշխատակազմին, մեր հավատարիմ գործընկերներին։

Սիրելի՛ էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար։

Ցանկությունս մեկն է՝ խաղաղություն մեր երկրին»:

Հավելենք, որ Արման Աբրահամյանը Էրեբունի վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2018թ․ հոկտեմբերի 23-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter