Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոցը
Վարդգես Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոցը հիմնանորոգումից հետո վերաբացվել է։ Վերակառուցված կրթօջախում սովորում է 1192 աշակերտ: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Երևանի քաղաքապետն ու ՀՀ փոխվարչապետը շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին:
Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերի շրջանակում: 2019 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարվա մայիսին: Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 530 մլն դրամ: Կառավարության տրամադրած 22 մլն 500 հազար դրամով էլ ձեռք է բերվել անհրաժեշտ գույք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել