HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 615 նոր դեպք․ մահացել է 13 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 615-ով՝ ընդհանուր կազմելով 242 750: Նախօրեին կատարվել է 7462 թեստավորում (ընդհանուր՝ 1 547 898): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 13 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 4857 է:

Առողջացել է ևս 267 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 227 293-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 9443 քաղաքացի:

Նախօրեին արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ քաղաքացին ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1157 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter