HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Արզնի 2» ջրատարի վթարի հիմնական պատճառը սողանքներն են

Արդեն 3 օր է՝ Երևանի բնակիչներն ահազանգում են, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը չի տեղեկացնում կամ անջատումներից ընդամենը մի ժամ առաջ է տեղեկացնում, որ կլինեն ջրանջատումներ։ Բնակիչներն իրենց ձայնը բարձացնում են «Վեոլիա ջուր« ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում մեկնաբանություններ թողնելով կամ գրառումներ են անում «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն խմբում։ Դժգոհության պատճառներից մեկն էլ այն է, որ ընկերությունը չի պատասխանում հեռախոսազանգերին և մեկնաբանություններին և պատշաճ չի տեղեկացնում անջատումների պատճառի մասին։ 

«‎Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանի խոսքով՝ ջրանջատումների հիմնական պատճառը վթարներն են, որոնք տեղի են ունենում Կորերայի ձոր տեղամասով անցնող «Արզնի 2» ջրատարում։

Ընկերության աշխատակիցը պարզաբանում է, որ տվյալ հատվածը սողանքային հատված է և սողանքների հետևանքով ճնշում է լինում խողովակի վրա, ուստի առաջանում է վթար։ «Մենք ձեզ շուտ ո՞նց ասենք, երբ խողովակը տրաքում է, ջուրը բարձարանում է օդ։ Նույն վայրում սա արդեն 3-րդ վթարն է, ո՞նց նորոգենք, երբ սարը իջնում է։ Սարը կամաց-կամաց իջնում է»,- ասաց Սարգսյանը։ Վթարի հետևանքով վնասվում է մայրուղային ջրատարը և այդ պատճառով էլ ջրանջատումներ լինում են Երևանի մի շարք համայնքներում։ Սարգսյանի խոսքով՝ ջրամատակարարումն ընթանում է Հրազդան գետի ձախ ափով և պետք է 100-150 մ շրջանցող գիծ կառուցել, որ կարողնան խուսափել վթարներից։ «Վերանորոգում անելու խնդիր չկա, որ խողովակները նորոգվի։ Կամ պետք է սարը մարքրենք ուրիշ տեղ լցնենք, որի հավանականությունը 0 է կամ պետք է մագիստրալը վտանգավոր հատվածից շրջանցենք»,- նշեց Մուրադ Սարգսյանը՝ հավելելով, որ պետք է հաշվի առնել նաև, որ ձմռանը զուգահեռ սողանքներն ավելի շատանալու են։ Ընկերությունում ընթանում են խորհրդակցություններ՝ նոր ջրագիծ անցկացնելու վերաբերյալ, Սարգսյանի խոսքով՝ պետք է համապատասխան խողովակներ գտնել, որոնք Հայաստանում չեն արտադրվում, հորատման աշխատանքներ իրականացնել, սակայն մոտ 2 շաբաթ կպահանջվի այս աշխատանքների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter