Օբաման նախանշում է եղեռնի կանխմանն ուղղված քաղաքական մոտեցումներ
Երկուշաբթի նախագահ Օբաման մի շարք քաղաքական հիմնահարցեր առաջ քաշեց եւ կոչ արեց ԱՄՆ կառավարությանը ավելի արագ արձագանքնելու աշխարհում ցեղասպանության սպառնալիքին` հայտարարելով, որ ազգային ինքնիշխանությունը երբեք իրավունք չի տալիս կոտորել սեփական ժողովրդին: Խոսելով Միացյալ Նահանգների` Հրեական ցեղասպանության հիշատակի թանգարանում` նա հիշատակեց միջազգային հանրության խոստումը, որ դա երբեք չկրկնվի, սակայն միաժամանակ ընդգծեց 21-րդ դարում այդ խոստումը կատարելու դժվարությունները` հիշեցնելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռվանդայում, Բոսնիայում, Կամբոջայում եւ այլուր տեղի ունեցած մասսայական բնաջնջման դեպքերը:
Օբաման հայտարարեց, որ Դաժանությունների կանխման հանձնաժողովի պաշտոնական հաստատումը կառավարության վերին օղակներից ներգրավելու է ղեկավար անձանց. հանձնաժողովը ծառայելու է իբրեւ ինֆորմացիայի մշակման, մասսայական բնաջնջման այլ խնդիրներին առընչվող քաղաքականության ձեւավորման կենտրոն:
Նա նաեւ հայտարարեց Առաջին համազգային հետախուզական գնահատման նախապատրաստման մասին, որն իրենից ներկայացնելու է Միացյալ Նահանգների հետախուզական բոլոր գերտեսուչությունների համընդհանուր կարծիքը ողջ աշխարհում մասսայական բնաջնջման հնարավորությունների գնահատման տեսանկյունից:
«Մենք պետք է պատմենք մեր երեխաներին, բայց դրանից առավել մենք պետք է իրենց կրթենք,- ասաց Օբաման քսանհինգ րոպեանոց իր ելույթում,- որովհետեւ հիշողությունն առանց խնդրի լուծման դատարկ ժեստ է»:
Օբաման ելույթ է ունեցել մի այնպիսի ժամանակ, երբ իր քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, ուր կառավարական ճնշումների արդյունքում հազարավոր քաղաքացիներ են մահացել, սուր քննադատության է ենթարկվում նախագահության ձգտող հանրապաետական իր մրցակիցների կողմից:
Երկուշաբթի նա հայտարարեց մի հրամանագրի մասին ,որը հնարավորություն է տալիս Միացյալ նահանգների պաշտոնատար անձանց առաջին անգամ սանկցիաներ որդեգրել այն արտասահմանցիների նկատմամբ օգտվում են օգտվում մադկանց` ինտերնետի եւ բջջայինի հետապնդման հնարավորություններից,իրականացնում են մարդու իրավունքների խախտումներ:
Հրամանագիրը հատկապես ուղղված է այն ընկերություններին եւ անհատներին, որոնք այս վերոնշյալ հարցում օգնում են Իրանի եւ Սիրիայի կառավարությանը, սակայն Օբամայի վարչության պաշտոնատար անձիք ասում են, որ դա կարող է տարածվել նաեւ այլ երկրների վրա:Այդ հրամանագրով վարչակազմը նոր սանկցիաներ է որդեգրել Սիրիայի եւ Իրանի գերատեսչությունների եւ անհատ անձանց նկատմամբ. այդ թվում` Սիրիական ընդհանուր հետախուզական տնօրինության, Սիրիաթել հեռախոսային ընկերության եւ Ալի Մամլուքի նկատմամբ, որը Սիրիայի ընդհանուր հետախուզական ծառայությունների տնօրենն է:
Իրանում սանկցիաներն ուղված են էլիտար Հեղափոխական զորախմբի, Հետախուզության եւ անվտանգության նախարարության,ոստիկանության եւ Դաթաք տելեկոմի նկատմամբ:
«Այս տեխնոլոգիաները պետք է կիրառվեն օգնելու եւ ոչ թե նրանց ճնշելու համար,-ասաց Օբաման:
Օբաման քննարկեց պաշտոնավարության անցնելուց հետո իր ձեռնարկած միջոցները` կանխելու մասսայական սպանությունները: Նա հիշեցրեց անցած տարում Լիբիայի քաղաքացիաներին սպառնացող անմիջական վտանգի մասին`այդ կերպ բացատրելով բացատրելովհամար իր ռազմական միջամտության որոշումը կայացնելու երկար տարիներ կառավարած Մուհամեդ Քադաֆիի դեմ:
Հոկտեմբերին Օբաման հարյուր հոգանոց զորախումբ ուղարկեց Ուգանդա եւ հարեւան երկրներին օգնելու հետապնդել Ջոզեֆ Քոնիին, որը ղեկավարում էր Տիրոջ դիմադրական զորքերը, որոնք հայտնի էին իրենց քաղաքացիներին մորթելու եւ երեխաներին առեւանգելու մեթոդներով:
Երկուշաբթի Օբաման հայտարարեց, որ այդ զորքերը նախանշված հարյուր հիսուն օրից էլ ավելի երկար կմնան:
«Սա չի նշանակում` ամեն անգամ աշխարհում տեղի ունեցող անարդարության դեպքում մենք դիմում ենք ռազմական օգնության,- ասաց նա,- մենք այդ չենք կարող եւ չպետք է անենք»:
Միքայել Աբրամովիչը, որը Հրեական եղեռնի հիշատակի թանգարաննի Խղճի հանձնաժողովի տնօրենն է, ասաց. «Նախագահ Օբամայի վերոհիշյալ քայլերը պոտենցիալ կերպով, եւ ես ընդգծում եմ պոտենցիալ բառը, շատ կարեւոր են: Կառավարությունը պատմականորեն, եւ սա վերաբերում է բոլոր վարչակազմերին, երբեք պատշաճ ձեւով չի կատարել մասսայական բնաջնջմանը եւ Եղեռնին արձագանքելու իր պարտականությունը: Դրա իրականացման մեջ մենք կհամոզվենք միայն այն դեպքում, երբ այս միջոցները կպաշտոնականացվեն ամբողջ բյուրոկրատիայով մեկ, կարժանանան երկու կուսակցությունների հավանությանը եւ կշարունակվեն այս վարչակազմից հետո նույնպես»:
Սկոթ Ուիլսոն
The Washington Post
24 ապրլի, 2012
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել