HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը միմյանց շնորհավորել են իրենց երկրների ԱԳ նախարարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ միասնական ջանքերով առավել կզարգացնեն դարավոր բարիդրացիական կապերի վրա հիմնված hայ-իրանական համընդգրկուն հարաբերությունները։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։ Առանձնակիորեն ընդգծվել են տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով շեշտվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը։

Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն ընդգծել են նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման և արդյունավետ կիրարկման կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով նմանօրինակ գործելաոճի անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter