«Միասին պետք է անենք հնարավորը Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար». Ռ. Քոչարյանի ուղերձը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Անկախության օրվա առթիվ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.
«Սիրելի արցախցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
44-օրյա պատերազմի հետևանքով Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։
Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։
Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել