HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Անտառի բարիք» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում «Անտառի բարիք» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (գ. Կողբ) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝ կազմակերպությունն ապահովված չի եղել խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, անձնակազմի չունի հանդերձարան, տեղադրված չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, գործող կոյուղուն միացված սանհանգույց, բացակայել են ձեռքերի լվացման և ախտահանման միջոցները:

«Անտառի բարիք» ՍՊԸ պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter