HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կորոնավիրուսով հիվանդ երիտասարդներից մեկը մահացել է

Կորոնավիրուսային հիվանդության «դելտա» շտամն ունի ավելի մեծ վարակելիության աստիճան, հիվանդության ընթացքն ավելի ծանր է։ Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նախորդ շաբաթվա ընթացքում հրապարակել էի՝ ունեինք 20, 28 տարեկան երիտասարդ պացիենտներ, ցավով պիտի ասեմ՝ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սա մեզ իսկապես ահազանգ է, որ բոլորս հասկանանք, և առաջիկայում մեր վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք»,- ասաց նախարարը։

Ըստ Ավանեսյանի՝ այս պահին ծավալված մոտ 1600 մահճակալ կա, որոնցից 1400-ը զբաղված են։ Ծանր վիճակում է 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 126-ը։ Արհեստական շնչառության սարքին միացված է 51 քաղաքացի։

Անդրադառնալով պատվաստումներին՝ նախարարը նշեց, որ այս պահին 293 955 պատվաստում է իրականացվել, երեկվա դրությամբ՝ իրականացվել է 6227 պատվաստում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter