HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չի կարող լինել խաղաղություն իրավունքների ոտնահարման հաշվին». ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղերձն Արցախի Անկախության օրվա առթիվ. 

Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է:

Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. պետք է ցույց տանք, որ մեր հերոսների արդար պայքարն իզուր չէ:

Հանուն վաղվա օրվա ու մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք: Մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց երբեք չպետք է թողնենք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ։

Չի՛ կարող լինել խաղաղություն իրավունքների ոտնահարման հաշվին: Իրական խաղաղությունը երբեք միակողմանի չի լինում:

Արցախն ապրում է, պետք է ուժ առնի ու հզորանա: Ես՝ որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, իմ իրավասության շրջանակում շարունակելու եմ ներդնել բոլոր ջանքերս Արցախի և արցախցիների իրավունքների պաշտպանության համար։

Շնորհավորում եմ բոլորիս համահայկական այս նվիրական տոնի առթիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter