HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

25 մլն դրամ՝ 3 համայնքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման համար

Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում նոյեմբերի 14-ին կանցկացվեն համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ։

3 համայնքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման համար կառավարությունը ոստիկանությանը կհատկացնի 25 մլն 249 հազար դրամ։ Որոշումն ընդունվեց գործադիրի սեպտեմբերի 2-ի նիստում։

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն 3 օրով՝ հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին։ Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները և դեկտեմբերի դրությամբ կունենանք նոր միավորված համայնքներ»,- նիստի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ նոյեմբերի 14-ին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ կլինեն նաև Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter