HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախի Սղնախ գյուղի կորուստները

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը գրավել են Ասկերանի շրջանի Սղնախ համայնքը։ 

Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալներով՝ Սղնախում 88 բնակելի տուն է եղել, հասարակական նշանակության 4 շինություն, ևս 3-ը եղել են արտադրական նշանակության։ 

Սղնախցիները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքի հողամասերից 288․05 հա-ը վարելահող էր, որից 210․63-ը՝ սեփականաշնորհված, իսկ 77․42 հա-ը՝ վարձակալության հանձնված։ Սղնախի վարչական տարածքում պահուստային հողերը կազմում էին ընդամենը 0․02 հա։

Գյուղն ունեցել է 12․1413 հա մակերեսով այգիներ, որտեղ նորատունկ՝ մինչև 2 տարեկան ծառերը կազմել են հողամասերի 0․6 հեկտարը, 3-10 տարեկան ծառերը՝ 8․37 հա-ն, 10 և ավելի տարեկան ծառերը՝ 3․1713 հա-ն։ 

Թշնամու վերահսկողության տակ է մնացել նաև սղնախցիների բերքը։ Գյուղում մնացել է 1,1 տոննա չհավաքված բերք, 185․4 տոննա ցորեն, 29․3 տոննա գարի, 132․1 տոննա հաճար, 1 տոննա եգիպտացորեն, 7․13 տոննա սոխ, 85․8 տոննա կաղամբ, 4․25 տոննա գազար և բազուկ, 2․2 տոննա սերկևիլ և խնձոր, 3 տոննա դդում, 1777 կգ մեղր, 112 600 կգ կարտոֆիլ, 8293 կգ լոբի, 1120 կգ ընկույզ և 1493 լիտր օղի։

Ինֆոգրաֆիկա Կորուստներ

Ջեռուցվող 70 ջերմոց է եղել գյուղում, ևս 110-ը՝ չջեռուցվող, գյուղն ունեցել է 9 էլեկտրաֆիկացված ֆերմա, ևս 6-ը՝ ջրաֆիկացմամբ, 1335 քառակուսի մետր պահեստներ և 3867 քառակուսի մետր անասնագոմեր։

Գյուղացիները Սղնախում են թողել նաև 13 590 ծղոտի, 20 220 հատ՝ խոտի տուկ և 266 տոննա խտացրած կեր։

Գյուղատնտեսական տեխնիկան նույնպես մնացել է թշնամու վերահսկողության տակ։ Սղնախցիներն ունեին 8 տրակտոր, որից 5-ը՝ թրթուրավոր, 3-ը՝ անվային, 6 գութան, 1-ական կոմբայն, խոտհնձիչ, մամլիչ, տրակտորի կախովի պոմպ, ձեռքի խոտհնձիչ և շարժական տնակ, 2-ական պարարտանյութի ցրիչ, կցասայլ, հատկազտիչ, 3 շարքացան և 4 կուլտիվացիոն սարք։

Գյուղում հաշվառված էր 421 խոշոր եղջերավոր անասուն, որից`  175 կով, 156 մանր եղջերավոր, 143 խոզ, 34 միասմբակավոր, 2725 թռչուն, 234 մեղվաընտանիք և 76 ճագար։

Գյուղում է մնացել 63 մեքենա։ Դրանց մեծ մասը խորհրդային արտադրության են` «Վազ», «Գազ» և «Ուազ» տեսակի։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակում Գերմանիայի հայ համայնքի ջանքերով Սղնախում կառուցվել էր ջրամատակարարման համակարգ։ Մասնավորապես՝ ջրընդունիչ, 2․6 կմ մոտեցնող ջրատար, 150 խմ տարողությամբ օրական կարգավորման ջրամբար, 4․2 կմ ներքին բաշխման ցանց, որը սպասարկում էր գյուղի 360 բնակչի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter