HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թալիբները Փանջշերում ռազմական գործողություն են սկսել դիմադրության ուժերի դեմ

«Թալիբան» արմատական շարժման զինված կազմավորումները Աֆղանստանի Փանջշեր պրովինցիայում զանգվածային հարվածներ են հասցրել Ազգային դիմադրության ճակատի հենակետերի ուղղությամբ։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 2-ին հայտնել է աֆղանական Bakhtar News Agency-ն։ 

«Իրականացված գործողության ընթացքում սպանվել է 9 գրոհային, այդ թվում դաշտային երկու հրամանատար։ Առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք»,- նշել է լրատվական գործողությունը։ 

Վերջինիս տվյալներով՝ թալիբները Դերբենտ-Ղարանի, Ղուլբահար և Շաթալ շրջաններում կարողացել են խոցել հակառակորդի 11 կրակակետ։ 

Սեպտեմբերի 1-ին Ազգային դիմադրության ճակատը հերքել էր թալիբների կողմից Փանջշերի կիրճի մատույցներում վեց հենակետերի գրավման լուրը, որոնք հանդիսանում են ճակատի մարտիկների հիմնական հենարանները։ ԱԴՃ-ի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշթին լրագրողներին հայտնել էր, որ վերջին օրերին թալիբները մի քանի հարձակումներ են իրականացրել Փանջշերի ուղղությամբ, սակայն հետ են շպրտվել։ Վերջինիս խոսքերով՝ ոչնչացվել է առնվազն 40 թալիբ, ևս 35-ը վիրավորվել է։ Արմատականները ռազմական գործողություններ են վարում Փանջշերի հարևանությամբ գտնվող Բաղլան պրովինցիայից։ 

Ավելի վաղ, «Թալիբան»-ի ղեկավար հանձնաժողովի նախագայ Ամիր Խան Մոթաքին, որը նաև նշանակվել է Փանջշերի նահանգապետի պաշտոնում, հայտարարել է, որ թալիբների և դիմադրության ուժերի միջև տեղի ունեցած բանակցությունները ձախողվել են։ 

Al Jazeera հեռուստաընկերության փոխանցմամբ՝ դիմադրության առաջնորդներից մեկը՝ Ահմադ Մասուդը, իբր, հաշտության չորս նախապայման է առաջադրել՝ պահանջելով դիմադրության շարժումից չվերցնել զենքն ու մարտական տեխնիկան, ինչպես նաև ապագա կառավարության պորտֆելների 30 %-ը։ Բացի այդ, նա անհրաժեշտ է համարել, որ պաշտոնյաների նշանակումը կայանա դիմադրության շարժման հետ համաձայնեցնելով, իսկ թալիբները չվերահսկեն և չհետապնդեն բոլոր նրանց, որոնք ցանկանում են ժամանել Փանջշեր։ Իր հերթին «Թալիբան» շարժումն այդ պահանջներն անվանել է «անտրամաբանական»։

Հիշեցնենք, որ «Թալիբան»-ը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի տարածքի մեծ մասն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սկսել է իր զորքերը հանել Աֆղանստանի տարածքից։

Օգոստոսի 15-ին թալիբները իրենց վերահսկողության տակ էին առել նաև մայրաքաղաք Քաբուլը։ Նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը և գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։

Լուսանկարը՝ Ahmad SAHEL ARMAN/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter