HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերդ-Ճամբարակ հատվածում «ՈւԱԶ»-ը կորցրել է կառավարումը և հայտնվել ձորում. վարորդը մահացել է

2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Տավուշի մարզի 51-ամյա բնակիչն իր «ՈւԱԶ 469» մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածից 5 կմ հյուսիս-արևելք գտնվող «Քամուտ Ղաշ» կոչվող սարամասում, դաշտամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից և շուրջ 300 մ գլորվել ձորը, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևորը,  ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter