HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճվեց` առանց գործի ըստ էության քննության

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ որոշեց կարճել Երեանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը:
Գործը կարճելու միջնորդությունը նախորդ նիստին ներկայացրել էր դատավոր Հովհաննիսյանը` դիրքորոշում հայտնելով, որ հարուցման որոշումն անօրինական է, ուստի հենց այս փուլում` առանց գործի ըստ էության քննության, այն ենթակա է կարճման:
Հովհաննիսյանը նշել էր, որ իր նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է արդարադատության նախարարը, վարույթի հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ  ինքը նախարարի միջնորդություններից մեկը քննելով` մերժման մասին որոշում է կայացրել, այսինքն՝ վարույթ հարուցելու իրավասու մարմինը՝ տվյալ դեպքում՝ արդարադատության նախարարը, շահագրգիռ կողմ է հանդիսացել։
Արդարադատության փոխնախարարն ու նախարարի ներկայացուցիչն այսօր դիրքորոշում հայտնեցին, որ ստեղծված իրավիճակում շահերի բախում չեն տեսնում:
Նշենք, որ օրենսդրորեն Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու ուղղակի արգելք սահմանված չէ: Դատավոր Արման Հովհաննիյսյանն ինքն է ընդունում է այս հանգամանքը բայց նիստերի ընթացքում դիրքոշում է հայտնել, որ այս հարցին պետք է իրավիճակային լուծում տալ, որը կբխի իրավունքի տրամաբանությունից:
Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ նման իրավիճակներում նախարարին կարգապահական վարույթ հարուցելու որոշման լիազորություն տալը նույն է, ինչ դատախազությանը լիազորություն տալը, որպեսզի կարգապահական վարույթ հարուցի արդարացման դատավճիռ կայացրած դատավորների նկատմամբ։
ԲԴԽ-ն Հովհաննիսյանի միջնորդությունը բավարարել է միաձայն, ինչից կարելի է եզրահանգել, որ խորհուրդը կիսում է դատավորի դիրքորոշումը:

Նշենք, որ որոշման հրապարակմանը ներկա չէր միայն դատավոր Սերգեյ Չիչոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter