HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ու Վանաձորի հանրային տրանսպորտը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ոստիկանության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին շարունակել են դիտարկել հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը։

«Մասնավորապես, տրանսպորտային մասնագետների դիտակետում են եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ու Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցները։ 

Մայրաքաղաքում արձանագրվել է հետևյալ պատկերըկատարվել է 40 մշտադիտարկում, հայտնաբերվել է 1 խախտում, որի համար կազմվել է վարչական արձանագրություն։ 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՔՏՀԱ Տեսչական մարմնի մասնագետները առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի, Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ՝ մշտադիրտարկել են  ուղևորափոխադրող 32 տրանսպորտային միջոց։ 

Արձանագրվել է գերբեռնված երթևեկության 2 դեպք, և կանգնած ուղևորներն իջեցվել են մեքենաներից, 3 դեպքում էլ դիմակ չկրող ուղևորները նախազգուշացվել են, 5 տրանսպորտային միջոցներում բացակայել են ախտահանիչ հեղուկները, ինչի համար վարորդներին խիստ նախազգուշացումներ են տրվել։   

Առաջիկա օրերին ևս տեսչական խստացված վերահսկողությունը կշարունակվի»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter