HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։ Այդ մասին նշվում է ՆԱՏՕ-ում Իսպանիայի առաքելության թվիթերյան միկրոբլոգում։ 

Խավիեր Կոլոմինան նաև կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով փոխօգնականի պաշտոնը։ 

Վերջին 11 տարիներին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում էր կանադացի լրագրող Ջեյմս Ապատուրայը։ Հատուկ ներկայացուցչի դերը կայանում է տարածաշրջանային առաջնորդների հետ աշխատանքային շփումներին աջակցելը՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նպատակների զարգացման, տարածաշրջանային անվտանգության աջակցության և ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերի հետագա առաջխաղացման համար:

Լուսանկարը՝ Alexandros Michailidis / Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter